ԴԱԻՇ-ն Իրաքում զորամասի վրա հարձակման ժամանակ իպրիտ է կիրառել. ԶԼՄ-ներ


07:12 , 19 ապրիլ, 2017

Image result for Иприт иракԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները թունավոր նյութ հանդիսացող իպրիտ (մանանեխի գազ) են կիրառել Իրաքում զորամասի վրա հարձակման ժամանակ, որտեղ գտնվել են խորհրդականներ ԱՄՆ-ից և Ավստրալիայից։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակցին։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի։ Ինչպես AP-ին հայտել է բրիգադի գեներալ Յահյա Ռասուլը, հարձակման հետևանքով 6 զինվորներ հոսպիտալացվել են շնչառական խնդիրներով։ Հարձակման հետ կապված հետաքննություն է սկսվել։

CBS-ն իր հերթին հայտնում է, որ 25 զինծառայողների համար բուժօգնություն է պահանջվել։ Հարձակման հետևանքով խորհրդականներից ոչ ոք չի տուժել։