Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ պայմանավորվել է հանդիպել մոտ ապագայում


22:38 , 20 ապրիլ, 2017

Image resultԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել է հանդիպել մոտ ապագայում:

«Իհարկե, ինձ զանգահարել են և շնորհավորել: Շատ հաճելի էր, նա (Թրամփը) շնորհավորեց ինձ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ: Մենք խոսել ենք կարճաժամկետ հեռանկարում (ԱՄՆ-ի և Թուրքիայի) հարաբերությունների զարգացման մասին, մենք հայացքներ ենք փոխանակել այդ հարցի և Սիրիայի շուրջ»,- հայտնել է Էրդողանը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ երկկողմ հարաբերությունների խթանման համար «ավելի լավ կլինի անձամբ հանդիպելը»: Նրա խոսքերով` այդպիսի պայմանավորվածություն ձեռք է բերվել վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

«Մենք համաձայնվել ենք, որ մենք կհանդիպենք մոտ ապագայում»,- ավելացրել է նա: