Ցուկերբերգը խոստացել է, որ Facebook-ը այլևս թույլ չի տա սպանությունների հեռարձակման նոր դեպքեր


00:53 , 19 ապրիլ, 2017

 Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է, որ ընկերությունը ամեն հնարավոր բան կանի, որ կանխի Քլիվլենդում ողբերգության նման դեպքերը, երբ տղամարդը սոցցանցում սպանության հեռարձակում էր ցուցադրում:
Այդ հայտարարությունը նա արել է այսօր Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում ասուլիսի ժամանակ:

 «Մենք դեռ շատ անելիքներ ունենք, և շարունակելու ենք անել ամենը, ինչ որ մեր հնարավորությունների սահմաններում է, որպեսզի կանխենք նման ողբերգությունները»,- ասել է Ցուկերբերգը:

 Նա նաև ցավակցություն է հայտնել սպանված տարեց մարդու հարազատներին:
Հիշեցնենք, որ Քլիվլենդում Սթիվ Սթիվենս անունով տղամարդը Facebook սոցցանցի ուղիղ եթերում սպանել է 74-ամյա Ռոբերտ Գոդվինին: