Չինաստանում շունը փորձել է «կենդանացնել» ճանապարհին զոհված հասկիին


22:30 , 18 ապրիլ, 2017

Չինական Չժեցզյան նահանգում շունը կես ժամ փորձել է «արթնացնել» ավտոմեքենայի անիվների տակ ընկած հասկիին:

Պարբերականի տվյալներով` դեպքը տեղի է ունեցել Ցզյույչժոու քաղաքային շրջանում: Հասկին ավտոմեքենայի տակ է ընկել պատահմամբ: Երկրորդ շունը մնացել է երթևեկելի մասում և հուսահատ փորձել է իր ընկերոջը կենդանացնել:

Որոշ ժամանակ անց անցորդները հասկիի մարմինը տեղափոխել են մայթի վրա, սակայն դրանից հետո էլ շունը շարունակել է վնգստալ և հրել նրան թաթերով: