Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են՝ որքան հնարավոր է շուտ վերացնել փոխադարձ սահմանափակումները


21:18 , 18 ապրիլ, 2017

 Ռուսաստանն ու Թուրքիան ցանկություն են հայտնել հանել գյուղատնտեսական ապրանքների մատակարարման փոխադարձ սահմանափակումների մեծ մասը, մտադիր են մոտակա երկու շաբաթվա ընթացքում անցկացնել մի շարք խորհրդակցություններ և մշակել հետագա գործողությունների ժամանակացույց: Այդ մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը:
 Երեքշաբթի Մոսկվայում կայացել է բանակցություններ Ռուսաստանի և Թուրքիայի փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչի և Մեհմեթ Շիմշեքի միջև:
 «Մասնակիցները նշել են, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կա ներկա պահին գոյություն ունեցող առավելագույն քանակի սահմանափակումներ հանելու ընդհանուր ձգտում, ինչպես նաև ընդգծվել է ընդհանուր ըմբռնում այն մասին, որ որոշ նուրբ հարցերում պահանջվում է փուլային աշխատանք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ «երկու շաբաթվա ընթացքում կանցկացվեն ինտենսիվ խորհրդակցություններ հետագա գործողությունների ժամանակացույցի մշակման համար: Ժամանակացույցը կնախատեսի ժամկետներ, փուլեր առանձին գոյություն ունեցող սահմանափակումների հանման համար»: