Թուրքիայում ոստիկանների և դատավորների տեղափոխող ուղղաթիռ է վթարի ենթարկվել


15:44 , 18 ապրիլ, 2017

Թուրքիայում ոստիկանների և դատավորների տեղափոխող ուղղաթիռ է վթարի ենթարկվելBarometer.am-ը գրում է.

Թուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի տարածքում երկրի անվտանգության ուժերին պատկանող ուղղաթիռ է վթարի ենթարկվել, հաղորդում են թուրքական լրատվամկջոցները:

Ուղղաթիռում եղել է 12 մարդ՝ 7 ոստիկան, երկու դատավոր և անձնակազմի երեք անդամ:

Տեղում աշխատում են փրկարարական ջոկատները:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում: