Թուրքիայում երեք ամսով երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը


12:53 , 18 ապրիլ, 2017

turkey-police-stateAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը 3 ամսով երկարաձգվել է. BBC Russian-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Նախարարների կաբինետին նման քայլի դիմել խորհուրդ էր տվել Ազգային անվտանգության խորհուրդը։ Անվտանգության խորհուրդը նշել է, որ դա հնարավորություն կտա ապահովել նախազգուշական միջոցառումների հաջորդականությունը՝ իրավական պետության սկզբունքի պաշտպանության համար։

Արտակարգ դրությունը Թուրքիայում սահմանվել էր 2016-ի հուլիսին՝ զինված հեղաշրջման անհաջող փորձից հետո, և արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։