Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է հանրաքվե իրականացնել ԵՄ-ին անդամագրվելու հարցի շուրջ


23:26 , 18 ապրիլ, 2017

Image resultԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախօրեին անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո հայտարարել է, որ Թուրքիան կարող է ևս մեկ հանրաքվե կազմակերպել՝ այժմ ԵՄ մուտք գործելու անհրաժեշտության հարցի շուրջ: Այդ մասին հայտնում է Franc Press գործակալությունը:

Անկարայում նախագահական պալատի մոտ համախոհների առաջ ելույթ ունենալիս Էրդողանը նշել է, որ Թուրքիան 54 տարի շարունակ սպասել է «ԵՄ-ի դռների մոտ»: Մեկնաբանելով եվրոպական առաջնորդների սպառնալիքները Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունները կանգնեցնելու հնարավորության մասին նա ասել է. «Մենք կնստենք և կքննարկենք, մենք կարող ենք նաև հանրաքվե իրականացնել այդ հարցի շուրջ»: