«Ցեղասպանության ճանաչման հարցը մշտապես պետք է բարձրացնել, քննարկման դնել, սա պետք է անել մշտական հետևողականությամբ»,- նշեց վրացագետը: Միաժամանակ, Էրոյանցն ասաց, որ քիչ հավանական է, հեռանկարային, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի Վրաստանի կողմից կամ քննարկվի դրա ճանաչման հարցը:
«Վրաստանի հասարակությունը, քաղաքական վերնախավը ներկա փուլում այն մակարդակի չեն հասել, որ հույս կապենք Ցեղասպանության ճանաչման հետ: Նախորդ իշխանությունների կառավարման տարիներին հարցը, եթե հիշում եք, խորհրդարանում բարձրացվեց, այն էլ վրացի պատգամավորների կողմից, ուստի կարևոր է, որ թե՛ հայ պատգամավորները Վրաստանում, թե՛ ՀԿ-ները հարցը շարունակեն բարձրացնեն, չնայած, կրկնում եմ, քիչ է հավանականությունը, որ հարցը քննարկվի»,- նշեց Ալիկ Էրոյանցը: