Ֆինլանդիան գլխավորել է «սրճամոլ» երկրների ցանկը


22:36 , 18 ապրիլ, 2017

 Ֆինլանդիան գլխավորել է բնակչության մեկ շնչի հաշվարկով սուրճ օգտագործող երկրների համաշխարհային կարգացուցակը: Միջին վիճակագրական ֆիննը տարեկան օգտագործում է 12 կգ սուրճ:

 Աշխարհի սրճային քարտեզը կազմել են Independent-ի լրագրողները՝ հիմնվելով Սուրճի համաշխարհային կազմակերպության վիճակագրության վրա:

 Ցուցակի առաջին հնգյակում տեղ են գտել նաև Նորվեգիան (9,9 կգ), Իսլանդիան (9 կգ), Դանիան (8,7 կգ), Հոլանդիան (8,4 կգ):