Հետաքրքիր իրավիճակ է ֆիլհարմոնիկում: Ֆիլհարմոնիկի հայտնի դիրիժոր Վարդան Հակոբյանը ընդդիմության կողքին է: Րաֆֆու Բարևի շարժման մասնակից է, Բարևի շարժմանն են միացել ֆիլհարմոնիկի մի խումբ աշխատակիցներ, որոնք դեռ չեն համարձակվում որևէ բան հայտարարել, ինչպես Վարդան Հակոբյանն է դա անում:
Այս ամենի ֆոնին, ֆիլհարմոնիկի տնօրենը՝ Ռոզա Սիրունյանը, ՀՀԿ համամասնական ցուցակում է ընդգրկվել:
Սա դեռ հերիք չէ, ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Թոփչյանն էլ համ ՀՀԿ-ի ու իր ղեկավարի հետ է մտերիմ, համ ԲՀԿ-ի ու իր ղեկավարի, համ էլ մի քիչ Րաֆֆու:
Իսկական ֆիլհարմոնիկ ունենք...