Կրթական ներուժը՝ տնտեսության խնդիրների լուծման ուղի


11:20 , 17 ապրիլ, 2017

Картинки по запросу կարեն կարապետյանՏնտեսական գործընթացներում շատ կարևոր է, որ պետությունը առավելագույնս օգտագործի կրթական համակարգի ներուժը:

Գործադիր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարությունը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիր, որի հիմնական ուղղվածությունը պետք է լինի ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելը կամ արտահանման խթանումը:

Սպասվում է, որ այդ շրջանակներում համապատասխան գերատեսչությունը կհամագործակցի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ, ինչի արդյունքում կստեղծվի միասնական աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն թե՛ գյուղոլորտի մասնագետներ և թե՛ տնտեսագետներ, որոնք տարբեր ուղղություններով հստակ և հիմնավորված ծրագրեր կմշակեն: