Ավստրալիայում դաշտ ներխուժած կենգուրուները խափանել են գոլֆի մրցաշարը


20:45 , 16 ապրիլ, 2017

Ավստրալիայում գոլֆի մրցաշարի կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել խաղը, քանի որ անսպասելիորեն դաշտ է ներխուժել կենգուրուների մեծ խումբը:

Խաղի կազմակերպիչները փորձել են շտկել իրավիճակը, սակայն նրանց չի հաջողվել կենգուրուներին դուրս բերել դաշտից: Կենդանիները «անտեսել են» նրանց «խնդրանքը» և որոշել հանգստանալ արևի տակ:

Խաղի մասնակիցները ստիպված ընդհատել են խաղը և հեռացել դաշտից՝ այն թողնելով ինքնակոչ հյուրերին: