Ադրբեջանում գնաճը պահպանվում է. 15.6% գնաճ՝ սննդամթերքի շուկայում


19:44 , 15 ապրիլ, 2017

Ադրբեջանական տնտեսությունը նավթի գների անկումից ի վեր չի վերականգնվում, ավելին՝ ճգնաժամային իրադրությունը խիստ բացասական ազդեցություն է թողնում երկրի ֆինանսական շուկայի և բանկային համակարգի վրա: 2015թ. Ադրբեջանում սկսվեց բանկային համակարգի ճգնաժամը, որի արդյունքում այդ երկրում գործող 45 բանկերից երկուսը փակվեցին 2015թ-ին, իսկ անցած տարի փակվեց ևս 11 բանկ:

Բանկային ոլորտում ստեղծված ծանր իրադրությունն իր արտացոլումն է ունենում նաև ապրանքների գների վրա: Օրինակ՝ այս տարվա առաջին երկու ամիսները նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատելով՝ պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ սննդամթերքի գներն Ադրբեջանում աճել են 15,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գնաճը կազմում է 12,5 տոկոս: Իսկ ծառայությունների ոլորտում գնաճը 8,4 տոկոս է: