«Իրավասությունների նման լուրջ փաթեթն անդրազգային մակարդակի վրա հանելու վերաբերյալ նախագահների որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է եվրասիական ինտեգրման հետագա խորացմանն ուղղված ծրագրերը»,-նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ նոր փոփոխությունները կհանգեցնեն գործնական ակտիվության և ապանքաշրջանառության մակարդակի բարձրացմանը:
Նշվում է, որ Հանձնաժողովի աշխատանքային օրակարգում իրականցված փոփոխությունները անհրաժեշտ են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի լիարժեք աշխատանքի ապահովման համար: Նույն նպատակով այժմ իրականացվում է 25 հարցի վերաբերյալ առաջնահերթ գործողության ակտերի մշակում, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ապրանքների տեղափոխման կանոնների, ապրանքներն առանց տուրքերի ներկրելու նորմերի սահմանմանը, ընկերությունների կողմից ԱՏԳ վարելակարգին, պայմաններին և այլն:
Փոփոխությունների առավելություններից մեկն այն է, որ ԱՏԳ մասնակիցներն այլևս պարտավոր չեն լինի մաքսային մարմնին ներկայացնել հայտարարագրի լրացման համար հիմք ծառայող մեծ թվով փաստաթղթերը: Այժմ մաքսային հայտարարագրին կից ներկայացվում է փաստաթղթերի մեծ փաթեթ: