Բաքվում Մարատ Գալուստյանի դատը երկար չի տևել․ նրան թույլ չեն տվել, որ հաղորդակցվի ՌԴ-ի հյուպատոսության բաժնի ղեկավարի հետ


15:36 , 15 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Ապրիլի 13-ին Բաքվի դատարանում կայացել է ազգությամբ հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի դատը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց նրա քույրը՝ Մարիաննա Միրզոյանը:

«Եղբորս խոսքով՝ դատը երկար չտևեց»,- պատմեց նա՝ նշելով, որ երեկ է հեռախոսազրույց ունեցել նրա հետ: Մարիաննա Միրզոյանը նշեց, որ եղբայրը ապրիլի 13-ից հետո ցանկացել է հաղորդակցվել Բաքվում Ռուսաստանի հյուպատոսության բաժնի ղեկավար Օլգա Յուրիևայի հետ, որը ներկա է եղել դատական նիստին, բայց նրան դա թույլ չեն տվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ