Նյու Յորքում զանգվածային խուճապի հետևանքով կա 16 վիրավոր


14:34 , 15 ապրիլ, 2017

article-tugboat-0414Araratnews.am-ը գրում է.

Նյու Յորքի Փենսիլվանիայի կայարանում 16 մարդ է վիրավորվել զանգվածային խուճապի հետևանքով, որը սկսվել է ոստիկանության կողմից էլեկտրաշոկեր կիրառելուց հետո. հաղորդում է NBC News-ը:

Մարդիկ սկսել են խուճապահար վազել կայարանում և թաքստոց փնտրել՝ խռովարարի նկատմամբ ոստիկանության կողմից էլեկտրաշոկի կիրառումը կրակոցներ համարելով: Ինչպես նշվում է, մարդիկ թաքնվում էին աղբարկղերի հետևում` մի կողմ նետելով իրենց իրերը: