«Եվրատեսիլի» կազմակերպիչները հնարավոր է հեռացնեն Ռուսաստանին 2018-ի մրցույթից


05:18 , 15 ապրիլ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունը կարող է որոշում կայացնել 2018-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց Ռուսաստանի հեռացնելու մասին:Այս մասին գրում է Interfax.ru-ն՝ հղում տալով TACC-ին:

«Այժմ ԵՀՄ-ի ուշադրությունը կենտրոնացած է այս տարվա մրցույթի վրա: Ցանկացած որոշում հետագայում ձեռնարկվելիք միջոցառումների մասին կկայացվի միջոցառումից հետո», - հայտարարել է ԵՀՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Գուդմանը:

Նշվում է, որ նման հաղորդման համար պատճառ է դարձել «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական մրցույթը չհեռարձակելու մասին ՌԴ Առաջին ալիքի որոշումը: