Նիհարում ենք օրգանիզմի 3-օրյա մաքրման շնորհիվ. անհավատալի արդյունք


05:23 , 15 ապրիլ, 2017

Ընդամենը 3 օրում հյութերով հնարավոր է օրգանիզմից տոքսինները հանել, արագացնել մարսողությունը և անհրաժեշտ վիտամիններ ստանալ: Օրգանիզմն հյութերով ինչպե՞ս մաքրել՝ կներկայացնենք ստորև․

Մաքրման համար պետք կլինի 3 հյութային խառնուրդ տարբեր վիտամինային բաղադրությամբ և գույնի:

Օր 1. կանաչ ըմպելիք

Բաղադրիչները՝

Բանջարեղենը, մրգերը և կանաչին անցկացրեք հյութաքամիչով կամ մսաղացով, հետո քամեք:

Ավելացրեք կոճապղպեղը։ Պատրաստ է:

Օր 2. նարնջագույն ըմպելիք

Բաղադրիչները՝

Նշված բաղադրիչներից հյութ քամեք, ավելացրեք կոճապղպեղը:

Օր 3. կարմիր ըմպելիք

Բաղադրիչները՝

Այս խառնուրդին կոճապղպեղ ավելացնել պետք չէ:

3-օրյա մաքրման համակարգ

1. Բեռնթափման օրերը սկսելուց առաջ պատրաստեք օրգանիզմը. առօրյա սննդակարգում ավելի շատ մրգեր և բանջարեղեն ներառեք:

2. Յուրաքանչյոր ըմպելիքը պահուստով պատրաստեք. օրական մոտ 8 բաժակ հյութ անհրաժեշտ կլինի: Կուրսի ընթացքում պետք է 1-ական բաժակ հյութ խմել ամեն ժամ:

3. Օրվա ընթացում յուրաքանչյուր կես ժամը մեկ 1-ական բաժակ մաքրված ոչ գազավորված ջուր խմեք:

4. Մաքրման ընթացքում բացառվում են ուտելու բոլոր ժամերը՝ բացի ընթրիքից, որը պետք է բաղկացած լինի անյուղ խաշած մսից և թարմ բանջարեղենից:

5. Ընթրիքից հետո պետք է մի շերտ կիտրոնով 1 բաժակ երիցուկի թեյ խմել:

Հակացուցումները՝

Մաքրման այս սխեման հարմար չէ շաքարային դիաբետով տառապողների համար, կոլիտների, ստամոքսի հիվանդությունների, նաև երիկամների քարերի դեպքում: Մաքրող կուրսը սկսելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ: