Ի՞նչն է գալիս փոխարինելու պատառոտված ջինսերին. հետույքի համար պատուհան ունեցող ջինսեր են ստեղծվել


00:00 , 15 ապրիլ, 2017

Լիվայ Ստրաուսը, 1879 թվականին ստեղծելով առաջին ջինսերը, դժվար թե պատկերացներ, թե ուր կհասնի մոդան։ Vetements բրենդը Levis -ի հետ միասին թողարկել են անսովոր ջինսեր՝ շոկի ենթարկելով նույնիսկ իրենց հավատարիմ երկրպագուներին։

Գարուն-ամառ 2017 սեզոնին, որտեղ ջինսերը կենտրոնական դեր ունեն, Vetements-ի ներկայացրած ջինսի ճարմանդը հետևից է՝ հետույքի հենց ուղիղ մեջտեղից։  Հարկ է նշել, որ այն դեկորացիա չէ, այլ կատարում է տվյալ աքսեսուարի բոլոր ֆունկցիաները։

Այս անսովոր ջինսերը կարժենան 1870 դոլար: