Ախալքալաքցիները՝ պատմական հայրենիքում


20:00 , 14 ապրիլ, 2017

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի հասարակությունը, համախմբվելով Մոսկվայից և գյուղից, կատարել են շատ ողջունելի հայրենասիրական քայլ. նրանք այցելել են Արևմտյան Հայաստանի պատմական նշանակություն ունեցող մի շարք հայտնի վայրեր, ծանոթացել են պատմական հայրենիքին։ Եղել են նաև Էրզրումի նահանգի Օրթիզ գյուղում, որտեղից գաղթել են Բուռնաշեթի նախնիները։

Եղել են Վանա լճում, համտեսել լճի տառեխ ձուկը։

Այցելել են Ախթամար կղզի ու հայկական երաժշտության տակ պարել քոչարի։