Էրդողանը կոչ է արել ԵԱՀԿ-ին «չափը ճանաչել»


18:30 , 14 ապրիլ, 2017
Times.am-ը գրում է.
 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ԵԱՀԿ կողմից սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ արված հայտարարություններին, կոչ է արել կազմակերպությանը «չափը ճանաչել»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Եվրոպայում ԵԱՀԿ կոչվող մի կազմակերպություն կա: Հիմա սրանք վեր են կացել և ասում են, թե Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում «այո»-ի հաղթանակը անհանգստությունների պատճառ կդառնա: Չափդ ճանաչիր, դու չես կարող նման բաների մասին խոսել»,- հայտարարել է Էրդողանը: