51-ամյա Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է շլացուցիչ կազմվածքը


17:02 , 14 ապրիլ, 2017

Դերասանուհի Էլիզաբեթ Հերլին երկրպագուներին ցուցադրել է՝ ինչպես է հաճելին համատեղում օգտակարի հետ: 51-ամյա աստղը հանգստանում է Ֆրեգատ կղզում, որի բնապատկերներն օգտագործում է իր ապրանքանիշի լողազգեստները ցուցադրելու համար:

Դերասանուհին, օգտագործելով Instagram-ը, վաղուց ցուցադրում է Elizabeth Hurley Beach ապրանքանիշի արտադրանքը:

«Ազատ արձակե՛ք ձեր ներքին հեթանոսին». նման կոչով է հանդես եկել դերասանուհին՝ ցուցադրելով լողազգեստի նոր հավաքածուն: Էլիզաբեթի երկրպագուները հերթական անգամ հիացել են նրա շլացուցիչ կազմվածքով: