Դատախազությունն ուսումնասիրում է ՍԱՍ Գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի ձայնագրությունը


16:42 , 14 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 Դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ Գրուպի» աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի հրապարակված ձայնագրությունը. այս մասին Tert.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
 Հիշեցնենք, որ երեկ Hayastan24.com կայքը հրապարակել է մի ձայնագրություն, որտեղ «ՍԱՍ Գրուպի» ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին։
 Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ժողովը վարող անձը ցուցումներ տալիս ընկերության աշխատակիցներին՝ պահանջելով ձայներ հավաքել «ՍԱՍ Գրուպի» հիմնադիր Արտակ Սարգսյանի օգտին։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։