«ԻՊ-ի իրականացրած գրոհի հետևանքով սպանվել են շուրջ 20 ամերիկացի զինծառայող և ՍԴՈւ-ի զինյալներ»․ ալ-Ամակ


05:28 , 14 ապրիլ, 2017

Image result for атака исламистов в сирииԱպրիլի 12-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Սիրիայում իր գլխավոր հենակետը հանդիսացող ալ-Ռակկա նահանգում մահապարտ ահաբեկիչների և «ջիհադ-մոբիլների» միջոցով 2 հարձակում է իրականացրել կառույցի դեմ պայքարող, հիմնականում քրդերից կազմված «Սիրիական դեմոկրատական ուժեր»(ՍԴՈւ) կառույցի և նրան աջակցող ամերիկացի զինծառայողների դեմ:
ԻՊ-ի հետ ասոցիացվող «ալ-Ամակ» գործակալության հաղորդմամբ՝ ալ-Ռակկայի արևելյան ուղղությամբ՝ ալ-Կադիսիայի ֆերմաների մերձակայքում իրականացված ահաբեկչական գրոհի հետևանքով սպանվել են շուրջ 20 ամերիկացի զինծառայող և ՍԴՈւ-ի զինյալներ. զոհվածներին և վիրավորերին էվակուացնելու նպատակով գործել են միաժամանակ 3 ամերիկյան ռազմատրանսպորտային ուղղաթիռներ:
Հաջորդ գրոհն իրականացվել է նահանգի հարավարևմտյան ուղղությամբ՝ ալ-Տաբկա բնակավայրի մերձակայքում, որը, սակայն, աչքի չի ընկել նույնքան արդյունավետությամբ:
Ուշագրավ է, որ ո՛չ քրդական, ո՛չ ամերիկյան կողմերը մինչ այս չեն արձագանքել հնարավոր կորուստների վերաբերյալ տեղեկատվությանը: