ԱՄՆ Պենտագոնը պաշտոնապես հաստատել է Աֆղանստանում գերհզոր ռումբի առաջին կիրառումը


02:52 , 14 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչները պաշտոնապես հաստատել են Աֆղանստանում գերհզոր ֆուգասային ռումբի առաջին կիրառումը՝ նշելով, որ այդ գործողությունը մշակվել է մի քանի ամիսների ընթացքում:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ամենամեծ ոչ միջուկային GBU-43 ռումբը նետել է Աֆղանստանի արևելյան քարանձավների վրա, որտեղ թաքնվում են «ԻՊ» զինյալները։


Այս ռումբի քաշը, որն անվանում են «բոլոր ռումբերի մայր»  կազմում է 9․5 տոննա: Իսկ բուն պայթյունի ուժը կազմում է 11 տոննա՝ տրոտիլային համարժեքով, խոցման շառավիղը՝ մոտ 140 մետր, այսինքն փլուզումներ են տեղի ունենում էպիկենտրոնից 1․5 կմ հեռավորության վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ