Նորաձևության ամսագրերում մենք տեսնում ենք սլացիկ և անթերի մարմնով մոդելների, ովքեր ցուցադրում են այս կամ այն հագուստը: Սակայն կանանց մեծամասնությւոնը հեռու է մոդելային կառուցվածքից: Տպավորություն է ստեղծվում, որ ոճային կարելի է լինել միայն այդ արտաքինն ունենալու պայմաններում:
BlogNews-ը որոշել է ապացուցել, որ դա այդպես չէ և ձեզ է ներկայացնում 6 հնարք, թե ինչպես անթերի տեսք ունենալ ջինսերով, եթե դուք նիհար չեք:
Փոքր չափս ընտրելով՝ ավելի նիհար չեք երևա, ճիշտ հակառակը:
Դա կօգնի թաքցնել ավելորդ քաշը իրանի շրջանում:
Ավելի նիհար երևալու համար ընտրեք մուգ երանգի ջինսեր:
Բլուզի հետ կրեք բաճկոն կամ էլ համադրեք այն վերնաշապիկի հետ:
Ընդգծեք ձեր իրանը. այդպես ավելի համաչափ կազմվածք կունենաք:
Ընտրեք նուրբ և կանացի մոդելներ, կոպիտ կոշիկներն էլ ավելի գեր տեսք կհաղորդեն ձեզ: