Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները հակասում են ահաբեկչության դեմ պայքարին. Լավրով


15:50 , 13 ապրիլ, 2017

371418d1c86d6c7a8ba88b4336e72e6bAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի դեմ Նահանգների հարվածները հակասում են ահաբեկչության դեմ պայքարին. այդ մասին հաղորդում է Ria.ru-ն:

«Երեկ մենք մանրամասն քննարկել ենք ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության համախմբման  գործում ռուս-ամերիկյան ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը: Խոսվել է նաև, որ ԱՄՆ-ի գործողությունները հակասում են սույն խնդրին»,- ասել է նախարարը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պնդում է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել: