Արտոնությունները՝ գործադիրից, ներդրումները՝ մասնավորից


14:36 , 13 ապրիլ, 2017

Картинки по запросу կառավարությունՏնտեսությանը նոր լիցքեր հաղորդելու համար հարկավոր են ֆինանսական նոր հոսքեր: Պետությունը տարբեր լծակներով փորձում է առավելագույնս աջակցել ընկերություններին, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն միջոցներ ներդնել տարբեր ոլորտներում:

Աջակցության տեսակներից մեկը հարկային արտոնությունների սահմանումն է ներդրում կատարող ընկերություններին: Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում նման աջակցություն են ստացել ոսկերչության և դեղագործական բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունները:

Վերջիններս ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ծրագրերով ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների համար նախատեսված մաքսատուրքերից: