Սառա Գոթֆրիդը հորմոնալ փորձագետ է, Հարվարդի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր:
Սառան նշում է, որ հաճախ կանանց ավելորդ քաշի պատճառը հորմոնալ անհավասարակշռությունն է լինում:
1. Ես առողջ սննդակարգ եմ պահպանում, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում նիհարել:
2. Տարիքի հետ նյութափոխանակության գործընթացները դանդաղում են: Պատճառը գենետիկան է: Նիհարել գործնականում անհնար է:
3. Ինձ հաջովեց 2 կիլոգրամոբվ նիհարել, բայց հետո արագ 5 կիլոգրամով գիրացա:
4. Դիետաները, որոնք ես փորձեցի, չօգնեցին:
5. Կան մթերքներ, որոնցից պարզապես չեմ կարող հրաժարվել:
6. Երևի ես պետք է համակերպվեմ և ինձ ընդունեմ այնպիսին, ինչպիսին կամ:
Քեզ ծանո՞թ է վերը նշված բողոքներից գոնե մեկը: Եթե այո, ապա պատճառը, որ չես կարողանում նիհարել, հորմոնալ ֆոնի խախտումն է: Կնոջ օրգանիզմը կառավարում են 4 հորմոններ՝ էստրոգենը, ինսուլինը, կորտիզոլը և ադիպոնեկտինը: Երբ դրանցից մեկը խախտվում է, կանայք չեն կարողանում նիհարել:
1. Էստրոգենի անհավասարակշռություն
Էստրոգենը պատասխանատու է կանանց գրավչության համար (կլորավուն ազդրեր և կուրծք): Սակայն այս հորմոնը դաշտանադադարից հետո էլ շարունակում է արտադրվել: Այդ պատճառով շատ կանանց դեպքում 40 տարեկանից հետո էստրոգենի քանակը գերազանցում է նորման:
Հորմոնի մակարդակը նվազեցնելու համար Սառա Գոթֆրիդը խորհուրդ է տալիս օրական 0,5 կգ թարմ բանաջարեղեն ուտել: Բջջանյութը նպաստում է օրգանիզմից էստրոգենի դուրսբերմանը:
2. Ինսուլինի ավելցուկ
Ճարպային զանգվածի նույնիսկ ոչ մեծ ավելցուկի դեպքում ինսուլինի մակարդակը խախտվում է: Որպես հետևանք՝ գլյուկոզայի կարգավորման հետ կապված խնդիրներ են առաջանում՝ արյան մեջ շաքարի մակարդակը սկսում է աճել կամ կտրուկ նվազել: Իսկ ավելորդ կիլոգրամները շատանում են:
Ինսուլինն օրգանիզմից դուրս բերելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ամեն անգամ ուտելուց առաջ օգտագործել մեկ բաժակ ֆիլտրացված ջուր 2 ճ/գ խնձորի քացախով:
3. Կորտիզոլի ավելցուկ
Այս հորմոնն օրգանիզմում արտադրվում է սթրեսային իրավիճակների հետևանքով: Կորտիզոլի բարձր մակարդակը խթանում է սննդի, մասնավորապես՝ շաքարավազի չափից շատ օգտագործումը: Որպես հետևանք՝ գիրություն է առաջանում:
Կորտիզոլի մակարդակը նվազեցնելու համար ամենից առաջ պետք է սուրճից հրաժարվել: Արդեն մեկ շաբաթ անց կզգաս, որ ավելի հանգիստ ես դարձել, իսկ քնիդ որակը լավացել է:
4. Ադիպոնեկտինի պակաս
Ադիպոնեկտինն օրգանիզմում նշան է, որ պետք է անհապաղ ճարպ այրել: Որոշ մարդիկ գենետիկորեն հակված են այս հորմոնի պակաս արտադրվելուն: Այդ անոմալիան կհանգեցնի գիրացման: Ադիպոնեկտինի պակասը լրացնելու համար պետք է պարբերաբար պիստակ օգտագործել: