Այս տղան 12 տարեկանից խմել և ծխել է, բայց դա նրան չի խանգարել դառնալ Հոլիվուդի լավագույն դերասանը


02:28 , 13 ապրիլ, 2017

Այս տղան բնիկ ամերիկացիների ընտանիքից է սերում: Բայց նրա ծնողները դժվարանում էին միասին ապրել:

Ե՛վ հայրը, և՛ մայրը ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունեին, նրանք մշտապես վիճում էին:

Տղայի, նրա եղբոր և 2 քույրերի համար ծանր էր ապրել ընտանիքում, որտեղ ծնողները մշտապես ստորացնում էին իրար: Զարմանալի չէ, որ նա 12 տարեկանում սկսեց ծխել և ալկոհոլ օգտագործել:

Մեկ տարի անց նա իր առաջին հարաբերությունները սկսեց: 13 տարեկանում:

 

Ի վերջո, նրա ծնողները բաժանվեցին: Սիրելի պապիկը՝ միակ օգնականն ու հենարանը, մահացավ… Մեր հերոսը շատ էր կարոտում և ընկավ ընկճախտի մեջ: Երաժշտությունը նրա միակ սփոփանքն էր:

20 տարեկանում նա ամուսնացավ: Նա ամենից շատ երազում էր, որ իրեն սիրեին, և ինքն իսկական ընտանիք ունենար, որն այնպես պակասում էր երեխա ժամանակ:

Ցավոք, ամուսնությունը երկար չտևեց և լուծարվեց: Բայց նախկին կինը հասցրեց նրան ծանոթացնել Նիկոլաս Քեյջի հետ, և սկսվեց Ջոնի Դեփի կինոդերասանի կարիերան: Նրա կյանքի առաջին 20 տարիներն ամենաերջանիկ շրջանը չէին:

Բայց կարծես ճակատագիրը բոլոր կորուստները լիովին փոխհատուցեց, և հիմա Դեփը ապրում է, ինչպես հեքիաթում, նա Հոլիվուդի լավագույն դերասաններից է: