Բազմավեկտոր ներդրումների փաթեթ՝ Արարատից


19:00 , 12 ապրիլ, 2017

Картинки по запросу ներդրումՄարզերը շարունակում են ներկայացնել իրատեսական ներդրումային ծրագրերի առաջարկներ: Պետությունը խնդիր է դրել մարզերում ներդրումային ծրագրերի իրականացմամբ նպաստել հատուկ համայնքների զարգացմանը, քանի որ մայրաքաղաքը և համայնքները զարգանում են անհամաչափ: Բացի այդ՝ նոր ծրագրերի իրականացումը կլուծի համայնքների համար զբաղվածության ապահովման խնդիրը:

Նշենք, որ ներդրումային ծրագրերի հետաքրքիր առաջարկներ են ստացվել Արարատի մարզից: Այսպես՝ Արարատի մարզի ներկայացրած 10 ներդրումային ծրագրի առաջարկները հետևյալն են՝ Տափերական համայնքում կազմակերպել օրգանական մթերքների արտադրություն և վերամշակում, Ազատավանում ստեղծել չորանոց, փոքր Վեդիում կազմակերկել գինու և մրգային օղիների արտադրություն, Ղուկասավանում և Նոր Կյանքում հիմնել ջերմոցային տնտեսություն, Վեդիում կառուցել չորանոցի և մրգի սառնարան, Արարատ գյուղական համայնքում ստեղծել վիետնամական ցեղատեսակի խոզերի բուծման ֆերմերային տնտեսություն, Վեդիում կառուցել աղբի տեսակավորման կայան, Լուսաշող համայնքում կազմակերպել կաթի վերամշակում, Մասիսում ընդլայնել սպանդանոցը և կառուցել թափոնների վերամշակման հոսքագիծ: