Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ին հետաքրքրի Ուկրաինայի ճգնաժամը. Պետքարտուղար


03:25 , 12 ապրիլ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, լինելով Իտալիայում տեղի ունեցած «G7»-ի ԱԳՆ-ների հանդիպմանը, իր գործընկերներին հարցրել է, թե ինչու պետք է Ուկրաինայի ճգնաժամը հետաքրքրի ամերիկացի հարկատուներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի խոսքով՝ Թիլերսոնն անկեղծորեն հետաքրքրվել է, թե ինչու պետք է ամերիկացի հարկատուներն անհանգստանան այն իրավիճակի համար, որն այս պահին տեղի է ունենում Ուկրաինայում:

«Ամերիկացի հարկատուների հետաքրքրությունների մեջ է քաղաքական և տնտեսական պաշտպանված, ուժեղ Եվրոպա ունենալը: Դուք չեք ուզում չէ՞ թույլ Եվրոպա, որը մաս-մաս է արված»,- պատասխանել է ամերիկացի պետքարտուղարին Էյրոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռեքս Թիլերսոնի հետ: