Հնդկաստանում կոբրան խայթել է զբոսաշրջիկի այտը օձերի թովման շոուի ժամանակ


00:00 , 12 ապրիլ, 2017

«Հնդկաստանի Ռաջստան նահանգում «օձերի թովման» ներկայացման ժամանակ մահացել է շոուի մասնակիցներից մեկը: Տղամարդը մահացել է կոբրայի խայթոցից»,- հայտնում է Daily Mail-ը:

Տեղի ունեցածի ականատեսը այն տեսանկարահանել է: Նշվում է, որ օձի զոհ դարձած զբոսաշրջիկը սկզբում չի նկատել խայթոցը, սակայն մի քանի րոպե անց օգնություն է խնդրել, ապա գիտակցությունը կորցրել է և մահացել: