Այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն. ՀՀ Նախագահը՝ Դավիթաշենում ապօրինի ծառահատման մասին


11:05 , 11 ապրիլ, 2017

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է Նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին:

Հարց. Ինչպե՞ս է ՀՀ Նախագահը վերաբերվում Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքին:

Պատասխան. Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն: