Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԱՄՆ-ի ավիահարվածները Սիրիայում


22:24 , 11 ապրիլ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակն ու սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հարցը: Այս մասին գրում է Life.ru-ն: «Սերգեյ Լավրովը հաստատել է Վաշինգտոնի կողմից ձեռնարկված ագրեսիայի ակտը Սիրիայի դեմ հորինված պատճառներով և ընդգծել է Մոսկվայի մտադրությունները՝ անաչառորեն միջազգային հետաքննության ենթարկել ապրիլի 4-ի պատահարը՝ փաստերը պարզելու նպատակով: Մևլյութ Չավուշօղլուն համաձայնել է այդպիսի հետաքննություն անցկացնելու մտքի հետ»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Նախարարները նաև աջակցություն են հայտնել կրակի դադարեցման ռեժիմին և միջսիրիական բանակցությունների գործընթացն ակտիվացնելուն: