Տղային տանը չգտնելով՝ պարտապանները դաժան ծեծի էին ենթարկել նրա 63-ամյա մորը (Photo 16+)


04:21 , 11 ապրիլ, 2017

Բրիտանացի մի տղամարդ պարտքով մի քանի հարյուր ֆունտ ստերլինգի թմրանյութ էր վերցրել և չքվել: Պարտապան թմրավաճառները ներխուժել էին նրա բնակարան, բայց տանը չգտնելով՝ դաժան ծեծի էին ենթարկել նրա 63-ամյա մորը, ով գամված էր հաշմանդամի սայլակին: Կինը 2 շաբաթ կոմայի մեջ էր: 

Բարեբախտաբար, նա կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չէր ստացել և այսօր կազդուրվում է: Թմրավաճառներին ձերբակալել են, և նրանք այժմ  ճաղերի հետևում են, իսկ տխրահռչակ որդուց այդպես էլ տեղեկություն չկա: