Գաֆեսճյան արվեստի կենտրոնում շարունակվում են նոր արվեստանմուշների տեղադրությունները: Այսուհետ քանդակների պարտեզում իրենց յուրահատուկ ներկայությունն են ապահովելու Օլիմպիական ձիերը, որոնց հետ կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացված լուսանկարներում:
27-ամյա ինքնուս քանդակագործ Թոմ Հիլը վերջին 6 տարվա ընթացքում ձիու վերամշակված պայտերից բնական չափի կենդանիների քանդակներ է ստեղծում, որոնք մեծ պահանջարկ ունեն եւ ցուցադրվում են հեղինակավոր մասնավոր այգիներում: Ձիերից բացի նա քանդակել է նաեւ առյուծներ, ուղտեր, փղեր, ոզնիներ, սկյուռներ, բադեր, սագեր, կարապներ, խոզեր, նապաստակներ, շների տարբեր ցեղատեսակներ եւ այլ կենդանիներ: