Կանադայի վարչապետը կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


23:15 , 10 ապրիլ, 2017

Image resultԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Սիրիայում իրավիճակի հետ կապված հակառուսական պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Մենք պետք է մեր բարեկամների հետ աշխատենք պատժամիջոցներով և այլ միջոցներով Ռուսաստանին մեր դիրքորոշումը հասցնելու համար»,- ասել է նա:

Թրյուդոյի խոսքով՝ համաշխարհային հանրությունը պետք է խստացնի պատժամիջոցները, որպեսզի Ռուսաստանին ստիպի դադարել աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: