Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը


19:01 , 10 ապրիլ, 2017

«Հայաստանում սա աննախադեպ առաջարկ է, որը թույլ է տալիս սպասարկման և առևտրի ոլորտներում  Բանկի գործընկերային ցանցում  վարկային քարտով իրականացնել շահավետ գնումներ՝  դրանց դիմաց վճարելով աստիճանաբար,   առանց  տոկոսագումարի կամ միջնորդավճարի: Մասնավորապես, «ConverseQvota»   ծառայության շրջանակում  հաճախորդների վարկային գծից/սահմանաչափից առանձնացվելու է  գնված ապրանքի կամ ծառայության արժեքի չափով գումար և ձևակերպվելու  մարման մինչև 12 ամիս ժամկետով  անտոկոս վարկի: Գնված ապրանքի արժեքը մարվելու է վարկավորման ժամկետի ընթացքում՝ հավասարաչափ վճարումներով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով միանգամից մեծ գումար չվճարելով օպտիմալացնել ծախսերը և պլանավորել  ընտանեկան բյուջեն >>,- ասացին Բանկում՝ ևս մեկ անգամ շեշտելով,որ  վարկի սպասարկման ժամանակահատվածում գնված ապրանքի արժեքի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվելու:

Զուգահեռաբար, վարկային սահմանաչափից ծախսված միջոցներն ավտոմատ համալրվելու են գնված ապրանքի կամ ծառայության  արժեքի  ամսական մարման չափով :

«ConverseQvota»   ծառայության ներդրման առաջին փուլում Կոնվերս Բանկի վարկային սահմանաչափ/գիծ ունեցող քարտապանները հնարավորություն կստանան օգտվել Վիզա Կոնկորդ, Տաթև, Լիբերթի և Գասա տուրիստական գործակալությունների ծառայություններից և շահավետ պայմաններով գնել ուղեգիր, ավիատոմս կամ տուրիստական փաթեթ:

«Ներկայում բանակցություններ են  ընթանում սպասարկման և ծառայությունների ոլորտներում  գործընկերային ցանցի ընդլայնման և հաճախորդներին ավելի համապարփակ ծառայությունների մատուցման ուղղությամբ »,- եզրափակեցին Բանկում: