Լուսի Աղաբեկյանը Քիմ Քարդաշյանի կերպարի մեջ է


18:15 , 10 ապրիլ, 2017

Երգչուհի Լուսի Աղաբեկյանը վերջերս շատ է աշխատում իր արտաքինի վրա: Խոսքը ոչ թե պլաստիկ վիրահատությունների, այլ իմիջային փոփոխությունների մասին է: Լուսին կարծես թե հասկացել է, որ բնությունից շատ ընդգծված դիմագծեր ունի և չարժե դրանք անհավանական չափսերի հասցնել վառ ու առատ դիմահարդարման միջոցով: Հիմա Լուսին քիչ է օգտագործում դեկորատիվ շպար: Ի դեպ՝ այս կերպարում Լուսին շատ է նմանվել Քիմին: