Ռոհանին Սիրիայում ընտրություններ անցկացնելու կոչ է արել


13:10 , 10 ապրիլ, 2017

iraniniAraratnews.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սիրիայում՝ ընտրությունների միջոցով քաղաքական բարեփոխումների կոչ է արել: Այս մասին Ռոհանին հայտարարել է Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Խոսելով սիրիական ճգնաժամի և ահաբեկչության խնդիրների մասին՝ Ռոհանին նշել է, որ անհրաժեշտ է ահաբեկչության վերացման դեմ ջանքեր գործադրել, ինչպես նաև երկրում բարեփոխումներ իրականացնել:

ԻԻՀ ղեկավարն իր խոսքում քննադատել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ավիաբազայի հրթիռակոծումը: