34 մլն դոլարի արտահանում` Շվեյցարիա


11:17 , 10 ապրիլ, 2017

Картинки по запросу ավծԵթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, կտեսնենք, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է արտահանման ցուցանիշները մի շարք երկրների հետ:

Դրական ընթացք ունի արտահանումը դեպի ՌԴ, սակայն անդրադառնանք այն երկրներին, որոնց հետ արտահանման ծավալները այդքան էլ մեծ չեն եղել, սակայն տարեսկզբին գրանցել են կտրուկ առաջընթաց:

Խոսքը գնում է Շվեյցարիային մասին: Արտահանումը դեպի այդ երկիր ավելացել է 299,5 անգամ կամ 34 մլն դոլարով: Դրանից զատ՝ պետք է արձանագրել, որ 2,4 անգամ ավելացել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած արտահանումը: Խոշոր գործընկերներից կարելի է առանձնացնել Չինաստանը: Դեպի արևելյան Ասիայի ամենամեծ պետություն արտահանումը ավելացել է 15,3 տոկոսով: