Եգիպտոսում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել


22:12 , 10 ապրիլ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին հայտնել է երկրում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին երեք ամիս ժամկետով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:

Այս մասին պետության ղեկավարը հաղորդել է ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում:

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Ալ Սիսին հրամայել էր ահաբեկչությունների շարքից հետո ոտքի հանել զորքերն ու ռազմական ուժերը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչություններ հետևանքով 44 մարդ է մահացել: Կան տասնյակ վիրավորներ: