Թինա Կանդելակին Instagram-ում Հենրիխ Մխիթարյանի մասին հայերեն գրառում է կատարել (Video)


03:28 , 10 ապրիլ, 2017

Ազգությամբ վրացի ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին, ում մորական տատը հայուհի է,  Instagram-ի իր միկրոբլոգում արձագանքել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»  և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հերթական հաջողությանը՝ գրելով.

«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես, բալա»:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»:

A post shared by Тина Канделаки (@tina_kandelaki) on