Լեգեդար «Нива»-ի 40-ամյակի կապկցությամբ АвтоВАЗ-ը սահմանափակ քանակով նոր ամենագնաց Lada 4×4 է թողարկելու (Photo)


01:52 , 10 ապրիլ, 2017

Ապրիլի 5-ին լրացավ լեգենդար «Нива» ամենագնացի 40-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ АвтоВАЗ-ը Lada 4×4-ի նոր մոդել է թողարկում, որը հենց այդպես էլ կոչվելու է՝ «40 Anniversary» (40-ամյա հոբելյան):

Նոր մոդելի արտաքին տեսքը էականորեն կտարբերվի սովորական Նիվայից՝ սկսած անվահեծանների նոր դիզայնից, վերջացրած բեռնախցիկի վրա արված «40 Anniversary» գրությամբ: Մեքենայի սրահը երեք գույնի կաշվով կպատվի, կլինեն հատուկ գրությամբ գորգեր, նոր կառավարման վահանակ և այլն:

Տեխնիկական մասով այն ոչ մի փոփոխության չի ենթարկվի:

Ընդհանուր առմամբ՝ АвтоВАЗ-ը նախատեսում է թողարկել 1977 հոբելյանական ամենագնաց (մոդելի թողարկման տարեթվին համապատասխան): 1977 թ․-ի ապրիլի 5-ին սկսվեց ВАЗ-2121 Нива»-ի սերիական արտադրությունը:

«

Նոր մեքենայի վաճառքի ամսաթիվն ու գինն առայժմ հայտնի չեն, բայց կան դրա լուսանկարները: