asekose.am-ը գրում է .
Ապրիլի 9-ի գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևանի Կասյան 14 հասցեում գտնվող գրավատան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Ըստ տեղեկությունների, ավազակային հարձակում կատարողները երկուսն են եղել. դիմակներով մտել են գրավատուն և հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 70 հազար դոլարին համարժեք գումար:
Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում ավազակային հարձակում գործած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։