Մերօրյա նորաձևությունը մեզ շատ բան է թույլ տալիս, սակայն անգամ այդ պարագայում հարկավոր է տաղանդ և գեղեցիկի զգացողություն գրագետ կերպով անհամադրելին համադրելու համար:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 առանցքային սխալներ, որոնցից պետք է խուսափել:
Մեկից ավելի օվերսայզդ ոճի հագուստ կրելով՝ դուք կարող եք ձեր կազմվածքը անձև դարձնել:
Հարկավոր չէ փորձել կրկնօրինակել ամենն, ինչ տեսնում եք նորաձևության բեմահարթակի վրա: Ձմռանը հարկավոր է կրել ամուր/հաստ զուգագուլպաներ:
Այո՛, կաշվե իրերը շատ նորաձև են, սակայն հարկավոր է չափը չանցնել: Լուքի մեջ բավարարվեք կաշվե հագուստի մեկ մասով:
Սրանք պարզապես անհամադրելի իրեր են, այսպես ասած՝ արիաներ են տարբեր օպերաներից:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ նորաձևության ցուցադրությունների ընթացքում տեսած ամեն բան չէ, որ պետք է առօրյա տեղափոխել: Այս համադրությունը պետք է մնա բեմահարթակում:
Ո՛չ, ո՛չ և ո՛չ: Լեգինսները թողեք մարզասրահների համար, իսկ առօրյայում կրեք ջինսեր կամ էլ այլ կտորից տաբատներ:
Sneaker-ները նորաձև էին 5-7 տարի առաջ, վերջապես հրաժեշտ տվեք դրանց և նայեք առաջ:
Սա պարզապես ահավոր է, անճաշակ է և կարճացնում է ձեր ոտքերը:
Սա կարճացնում է ձեր ոտքերը և երկարացնում մարմնի վերևի հատվածը, ինչը չափազանց տգեղ է և աղավաղում է ձեր կազմվածքը:
Սա ոչ միայն տգեղ է, այլև անիմաստ: Եթե պատրաստվում եք կրել զուգագուլպաներ, ապա ընտրեք փակ և դասական կոշիկներ: