Ոչ թանկարժեք մետաղների 32,6 տոկոսանոց աճ՝ տարեսկզբին


18:22 , 8 ապրիլ, 2017

Картинки по запросу պղինձԱրտահանման ծավալների ավելացումը կարող է խոսել մի շարք գործոնների զարգացման մասին, որոնք իրենց մեջ ներառում են պետության աջակցությունը, արտաքին շուկայի բարենպաստ պայմանները, տեղական հարկային բեռի թեթևացումը կամ արտահանվող արտադրանքի ինքնարժեքը ձևավորող նյութերի գների մատչելիությունը:

Արտահանման ոլորտում այս տարի կարելի է առանձնացնել ոչ թանկարժեք մետաղների ցուցանիշները: Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը զգալի աճ է ունեցել այս տարի: Առաջին երկու ամիսներին արձանագրվել է 32,6 տոկոսանոց աճ, ինչը դրամական առումով կազմում է լրացուցիչ 10 մլն դոլար: