Կիպրոսի խորհրդարանի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
16:54 , 8 ապրիլ, 2017
Armenpress-ը գրում է.
Կիպրոսի խորհրդարանը ապրիլի 7ին տեղի ունեցած նիստի ժամանակ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել այն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին հայտնում է Cyprus News Agnecyն:
Նիստի աշխատանքները սկսելուց առաջ խորհրդարանի խոսնակ Դեմետրիս Սիլուրիսը (Demetris Syllouris), դիմելով ներկաներին, նշել է, որ անգամ եթե հարյուր տարի է անցել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, երբ թուրքական պետությունն էթնիկ զտում իրականացրեց հայերի դեմ, Թուրքիան շարունակում է ժխտել մեկ ու կես միլիոն հայերի սպանդը:
Սիլուրիսը նշել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից էր, իսկ Եվրոպայում հենց առաջինն էր, որ 1975 թվականին ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը` պահանջելով պատմական ճշմարտության վերականգնում: